Կարևոր իրադարձություններ

Ալիևի կատարած հայտարարություններն ապացուցում են`Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար. վարչապետ

10 Նոյեմբեր, 2022 11:17
Ալիևի կատարած հայտարարություններն ապացուցում են`Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օրերս արած հայտարարությունների, նշեց.

«Իլհամ Ալիևի երկու օր առաջվա կատարած հայտարարություններն ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության համար»: 

Վարչապետի խոսքով Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ մի շարք տեղանունների և այլ անունների սպառնալից օգտագործմամբ՝ խաղաղ բնակչությանն ահաբեկելու ակնհայտ մղումով:

« 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են»,-ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին