Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    395
    405

  • EUR

    406,5
    424,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Այս սուտը անընդհատ կրկնելով՝ ընդդիմությունը փաստացի խոստանում է տրամադրել միջանցքը. Վահագն Ալեքսանյան

10 Նոյեմբեր, 2022 10:26
 Այս սուտը անընդհատ կրկնելով՝ ընդդիմությունը փաստացի խոստանում է տրամադրել միջանցքը. Վահագն Ալեքսանյան
 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Ընդդիմության միանգամից երկու ներկայացուցիչ՝ Իշխան Սաղաթելյանն ու Արծվիկ Մինասյանը, այսօր շարունակեցին իրենց «նախընտրական քարոզարշավը»՝ «նախընտրական ծրագրի» հիմնական դրույթի պարբերական կրկնությամբ։ Այդ դրույթը հնչում է այսպես. «Նիկոլ Փաշինյանը բանավոր խոստացել է միջանցք տալ Ադրբեջանին»։
 
Այն որ սա բացարձակ սուտ է, կարծում եմ արդեն պարզ է Հայաստանում ապրող յուրաքանչյուրին։
 
Այս դեպքում հարց է ծագում՝ եթե ընդդիմությունը գիտի, որ բոլորը գիտեն, որ իրենց ասածը սուտ է, ապա ինչու՞ է դա օրական ռեժիմով կրկնում։
 
Մի պարզ պատճառով. դա ընդդիմության «նախընտրական» խոստումն է։ Այս սուտը անընդհատ կրկնելով՝ ընդդիմությունը փաստացի խոստանում է տրամադրել միջանցքը, խոստանում է դա նրան/ց, ով/ովքեր ըստ ընդդիմության կարող են որոշել ու կամ լուծել Հայաստանում իշխանափոխության հարցը։
 
Կամ եթե ավելի պարզ. ընդդիմությունն ասում է՝ դուք մեզ իշխանություն տվեք, մենք ձեզ միջանցք կտանք, մեր հանրության շրջանում էլ դրա մեղքը կբարդենք Փաշինյանի վրա։
 
Ու թե ինչքա՞ն պիտի այս ողորմելի կրկեսը շարունակվի, միայն Աստված գիտի»։

 

Լրահոս

Դիտել ավելին