Կարևոր իրադարձություններ

Դատախազի տեղակալը բարձր է գնահատել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի աջակցությունը

10 Նոյեմբեր, 2022 10:31
 Դատախազի տեղակալը բարձր է գնահատել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի աջակցությունը

ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ​ Սրբուհի Գալյանը նոյեմբերի իննին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին հայտնուն են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Սրբուհի Գալյանը բարձր է գնահատել Բյուրոյի աջակցությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով արդյունավետ գործունեություն ծավալելու, ոլորտում առկա խնդիրները լուծելու, պատասխանատու ստորաբաժանման ներուժն ու գործիքակազմը հանրային շահերինին ծառայեցնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ շարունակական և արդյունավետ փոխգործակցության հեռանկարները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին