Կարևոր իրադարձություններ

Ով է վարելու ՔՊ ժողովի նիստերը. «Հրապարակ»

10 Նոյեմբեր, 2022 08:38
Ով է վարելու ՔՊ ժողովի նիստերը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՔՊ նորընտիր վարչության վերջին նիստում քննարկվել է կուսակցության ընդլայնված ղեկավար մարմնի` քաղաքական ժողովի կազմը, եւ որոշում է կայացվել մինչեւ տարեվերջ հրավիրել դրա առաջին նիստը: Հիշեցնենք․ այս մարմինն իշխող կուսակցությունում նոր է ձեւավորվել՝ վերջին համագումարի ընթացքում։

Քաղաքական ժողովը կազմված է 70-ից ավելի կուսակցականից, դրանում ներգրավված են կառավարության ՔՊ-ական բոլոր ներկայացուցիչները, ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ-ական ղեկավարները, ինչպես նաեւ տարածքային խորհուրդների ղեկավար կազմերը։ ՔՊ քաղաքական ժողովի նիստերը վարելու է կուսվարչության նախագահը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին