Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    400,5
    418,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Շույգուն հրահանգել է զինուժը դուրս բերել Խերսոնից

09 Նոյեմբեր, 2022 19:54
Շույգուն հրահանգել է զինուժը դուրս բերել Խերսոնից

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է ՌԴ ԶՈւ միացյալ խմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկին՝ Դնեպրի ձախ ափին գտնվող Խերսոնի շրջանում պաշտպանություն կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սկսեք զորքերի դուրսբերումը եւ ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու անձնակազմի, սպառազինության եւ տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր գետի ձախ կողմը»,- ասել է Շոյգուն:

«Համակողմանիորեն գնահատելով ներկա իրավիճակը՝ առաջարկվում է պաշտպանություն իրականացնել Դնեպր գետի ձախ ափի երկայնքով։ Ես հասկանում եմ, որ սա շատ դժվար որոշում է։ Միաժամանակ մենք կպահպանենք, որ ամենակարեւորն է, մեր զինծառայողների կյանքը և, ընդհանրապես, զորքի մարտունակությունը: Բացի այդ, կազատվեն ուժերի ու միջոցների մի մասը, որոնք կօգտագործվեն օպերատիվ գոտու այլ ուղղություններով ակտիվ գործողությունների համար, այդ թվում՝ հարձակողական»,- ասել է Սուրովիկինը։

 

Լրահոս

Դիտել ավելին