Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

Անահիտ Մանասյանը համակարգելու է նաև այլ ոլորտներ. դատախազը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

09 Նոյեմբեր, 2022 19:32
Անահիտ Մանասյանը համակարգելու է նաև այլ ոլորտներ. դատախազը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Անահիտ Մանասյանին:

Աննա Վարդապետյանը շնորհավորել է Անահիտ Մանասյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ և, բարձր գնահատելով նորանշանակ տեղակալի մասնագիտական և մարդկային որակներն ու կարողությունները, համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն համակարգման ոլորտներում էական առաջընթաց գրանցելու նպատակին:

 Գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ նորանշանակ տեղակալը, ի թիվս այլնի, համակարգելու է այն ոլորտները, որոնք վերաբերում են միջազգային համագործակցությանը, իրավական բարեփոխումներին, դատախազների շարունակական կրթությանը, էթիկային, ինչպես նաև ղեկավարելու է Դատախազության «Օրինականություն»  գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը:

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր դատախազ Վարդապետյանին՝ պատասխանատու և պատվաբեր աշխատանքն իրեն վստահելու համար և վստահություն հայտնել, որ համատեղ ազնիվ, պարկեշտ, բարեվարք, անաչառ ու արհեստավարժ աշխատանքի և ձևավորված լավ ավանդույթները պահպանելու միջոցով հնարավոր կլինի զարգացնել դատախազության համակարգն ու դարձնել իրավական նոր մշակույթի առաջամարտիկը:

Կոլեգիայի անդամները շնորհավորել և բարի գալուստ են մաղթել նորանշանակ տեղակալին:

 

Լրահոս

Դիտել ավելին