Կարևոր իրադարձություններ

Հայ-թուրքական կարգավորման շուրջ բանավեճ են ունեցել Փայլանն ու Չավուշօղլուն

09 Նոյեմբեր, 2022 17:00
Հայ-թուրքական կարգավորման շուրջ բանավեճ են ունեցել Փայլանն ու Չավուշօղլուն

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի 2023թ․ բյուջեյի քննարկման ժամանակ համառոտակի անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ 

«Մեր կարգավորման քաղաքականությունները 2022-ին Թուրքիայի ակտիվ արտաքին քաղաքականության կարևոր հատվածն են կազմել։ Հարավային Կովկասում խաղաղության և բարօրության համար Հայաստանի հետ կարգավորման գործընթացն ենք իրականացնում։ Ադրբեջանի հետ համակարգմամբ շարունակվելու ենք Հայաստանին խաղաղության մասը դարձնելու մեր փորձերը»։

Ինչպես գրում է Ermenihaber.am-ը, ելույթից հետո նա նաև կարճ բանավեճ է ունեցել  Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանի հետ, վերջինիս ծավալուն ելույթից հետո:

Փայլանը ներկայացնել է իր տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Փայլանը շեշտել է  Թուրքիայի՝ կարևոր դերակատարում ստանձնելու կարևորության մասին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում: 

«Փաշինյանը խաղաղության կոչեր է անում, ձեռք է մեկնում։ Բանակցությունների սեղանի ձևավորման հարցում այս անգամ էլ Ալիևն է առավելապաշտական սպասելիքների մեջ։ Այս սպասելիքները հավասարակշռող ուժը ո՞րն է․ Ֆրանսիա՞ն, Ամերկա՞ն, թե՞ Ռուսաստանը։ Մե՛նք ենք։

Եթե մենք դերակատարում ստանձնենք, կարող ենք նստել և արդար խաղաղություն ապահովել, ազերի և հայ ժողովուրդների ապագայի համար արդար խաղաղություն կարող ենք ապահովել»,-նշել է Կարո Փայլանը, ինչին ի պատասխան, «Anadolu» գործակալության փոխանցմամբ, Չավուշօղլուն ընդգծել է․ 

«Ասացիք, որ խաղաղություն չցանկացողն Ադրբեջանն է։ Դա ճիշտ դիտարկում չէ։ Ադրբեջանն է առաջարկել համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումը»։ 

Շեշտելով, որ Թուրքիան և Ադրբեջանն անկեղծ են՝ Չավուշօղլուն Հայաստանին ևս  հորդորել է «անկեղծ լինել»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին