Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407
    425

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Այսօր ամբողջ աշխարհում ծխախոտի օգտագործման աճ է գրանցվում. քննարկում Բիշքեկում

09 Նոյեմբեր, 2022 15:56
Այսօր ամբողջ աշխարհում ծխախոտի օգտագործման աճ է գրանցվում. քննարկում Բիշքեկում

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման օրակարգում հասարակության համար խնդիր դարձած հարցերից մեկի՝ ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ քննարկումն էր: Այսօր ամբողջ աշխարհում, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում, ծխախոտի օգտագործման աճ է գրանցվում։

Հանդիպման մասնակիցները խոսել են էլեկտրոնային ծխախոտների շրջանառության կարգավորման մոտեցումների, տաքացվող ծխախոտի և նոր արտադրատեսակներին առնչվող հարցերի մասին, քննարկել այդ ապրանքների նկատմամբ կիրառվող ԵԱՏՄ անդամ երկրների նորմատիվ իրավական մոտեցումները:

Լենա Նանուշյանը գործընկեր փոխնախարարների հետ մասնակցել է նաև տեղի լրատվամիջոցների համար նախատեսված մամուլի ասուլիսին, որի շրջանակներում անդրադարձել են նոր ծխախոտային արտադրատեսակների, էլեկտրոնային ծխախոտների կարգավորման հարցերին:

Ընդգծվել է, որ դեռահասների շրջանում ծխախոտային արտադրատեսակների տարածմանը նպաստում են նաև սոցցանցերը, ուստի կողմերը ԵԱՏՄ շրջանակներում միասնական կարգավորումներ ունենալու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն են հայտնել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին