Կարևոր իրադարձություններ

Զեյթունում և Արաբկիրում ջրանջատում կլինի

09 Նոյեմբեր, 2022 15:45
Զեյթունում և Արաբկիրում ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 11-ը 10:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Հ․ Ներսիսյան, Դ․ Անհաղթ, Վ․ Սուրենյանց, Բաբայան փողոցները, Կ․ Ուլնեցի փողոցի 1-63 բոլոր տները և շենքերը, Ազատության պողոտան, «Հաղթանակ» զբոսայգին, Ա․ Տիգրանյան, Վրթ․ Փափազյան, Չոլաքյան, Վարշավյան փողոցները, Ազատության նրբանցքը։

Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Արաբկիր 45, 47, 49 փողոցները:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին