Կարևոր իրադարձություններ

Շմոլ գազից թունավորվել են 1 և 2,5 տարեկան երեխաներ

09 Նոյեմբեր, 2022 14:24
Շմոլ գազից թունավորվել են 1 և 2,5 տարեկան երեխաներ

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ժամը 22:40-ին շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն ընտանիքի 2 երեխաներ՝ 1 եւ 2.5 տարեկան՝ շմոլ գազից թունավորմամբ:

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ընդունելու պահին ամենափոքրի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության:

Վանաձորի բժշկական կենտրոնում՝ մարզի գլխավոր մանկաբույժ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Իշխան Անտոնյանի կողմից կատարվել են անհրաժեշտ բժշկական միջամտություններ, փոքրիկների վիճակը բարելավվել է:

Այսօր առավոտյան երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից:

Պարզվել է՝ երեխաները թունավորվել են տանը, շմոլ գազից:

ԲԿ-ն մեկ անգամ ևս հորդորում է ազգաբնակչությանը՝ տարվա հատկապես այս շրջանում խստորեն պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին