Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Նորվեգիայի արքայադուստրը շամանի հետ ամուսնանալու համար հրաժարվել է պարտականություններից

09 Նոյեմբեր, 2022 13:06
Նորվեգիայի արքայադուստրը շամանի հետ ամուսնանալու համար հրաժարվել է պարտականություններից

Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան հրաժարվել է արքայական պարտականություններից։

Նորվեգիայի թագավորական ընտանիքի անդամի այդպիսի որոշման պատճառը ամուսնությունն է։
 
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Մարթա Լուիզան ամուսնացել է վեցերորդ սերնդի շաման և վուդուի դասեր վարող, սևամորթ Դուրեկ Վերեթի հետ։
 
«Բազմաթիվ հարցեր էին առաջանում իմ և իմ սիրեցյալի դերի վերաբերյալ, ես որոշում կայացրի, որ այս պահից ի վեր ես այլևս չեմ կատարի միապետական տան պաշտոնական պարտականությունները»,- հայտնել Է արքայադուստրը։
Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը որոշել է տիտղոսը թողնել արքայադստերը, բայց ապագա փեսան արքայազն չի դառնա։
 
48-ամյա Դուրեկ Վերեթը ԱՄՆ-ի քաղաքացի է և մասնագիտանում է ոչ ավանդական բժշկության մեջ. «շփվում է հոգիների հետ»:
 
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դուրեկը հոլիվուդյան աստղեր Գվինեթ Փելթրոույի, Նինա Դոբրևի, Սալմա Բլերի, Բոնի Ռայթի և դերասան Անտոնիո Բանդերասի հոգևոր ուսուցիչն։
 

Լրահոս

Դիտել ավելին