Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    409,5
    427,5

  • RUB

    6,05
    6,55

Կարևոր իրադարձություններ

Վարչապետի աշխատակազմում փոփոխություններ են եղել

09 Նոյեմբեր, 2022 12:55
Վարչապետի աշխատակազմում փոփոխություններ են եղել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոփոխություններ են  եղել ՀՀ վարչապետի աշխատակազմում: Մասնավորապես՝ Համլետ Նազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու նշանակվել նոր պաշտոնում:

Վարչապետի որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը և Համլետ Նազարյանի դիմումը`

1. Համլետ Գարիկի Նազարյանին 2022 թվականի նոյեմբերի 8-ից ազատել վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության վերլուծության բաժնի պետի (06-11-Ղ3-2) պաշտոնից և նոյեմբերի 9-ից նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-13.1-Ղ1-1)։

2. Համլետ Գարիկի Նազարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

 

Լրահոս

Դիտել ավելին