Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտին թույլ կտա ընդլայնել օդային հաղորդակցությունը. Վաչե Տերտերյան

09 Նոյեմբեր, 2022 12:46
ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտին թույլ կտա ընդլայնել օդային հաղորդակցությունը. Վաչե Տերտերյան

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է տրվել «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նախագիծը ներկայացնելիս նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին Բրյուսելում:

Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրի նպատակն է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով:

«Այս ընդհանուր ավիացիոն գոտին թույլ կտա ընդլայնել օդային հաղորդակցությունը, զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը, այդ թվում՝ հենվելով շուկայում ավիաընկերությունների միջև ընդունված ոչ խտրական, մրցակցային, թափանցիկ և արդար մրցակցության վրա:

Դա նաև ուղիղ ճանապարհ է, որպեսզի մենք ընդունենք ԵՄ ավիացիոն ստանդարտները և զարգացնենք համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտում»,- ասել է Վաչե Տերտերյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին