Կարևոր իրադարձություններ

Պարի, երաժշտության և գրականության եզակի համադրությամբ ներկայացում կանցկացվի

09 Նոյեմբեր, 2022 09:07
Պարի, երաժշտության և գրականության եզակի համադրությամբ ներկայացում կանցկացվի

Նոյեմբերի 10-ին, ժամը 20։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի «Պար և երաժշտություն» խորագրով միջոցառումը։ Գրող և կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը, Hallet Eghayan բալետային ընկերությունը և Assonance անսամբլը ներկայացնում են պարի, երաժշտության և գրականության եզակի համադրությամբ ներկայացում։

Այս բացառիկ ստեղծագործությունն ընդլայնում է կոմպոզիցիայի և խորեոգրաֆիայի ժանրային սահմանները:

Պարային բեմադրության հեղինակը բալետմայստեր Միշել Ալե Էգայանն է, ներկայացման երաժշտությունը հեղինակել են կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանը և Միշել Պետրոսյանը, իսկ վերջինիս գրական տեքստերի միջոցով առավել ընդգծվել է երաժշտության և պարի ժամանակակից համադրությամբ ստեղծված այս ներկայացման անուղղակի պոետիկան:

Միջոցառումն իրականացվում է Hallet Eghayan բալետային ընկերության, Assonance անսամբլի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային համագործակցության միջազգային ծրագրի շրջանակներում։

 

Լրահոս

Դիտել ավելին