Կարևոր իրադարձություններ

ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել. «Հրապարակ»

09 Նոյեմբեր, 2022 08:04
ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, որ հնարավորինս բարդացնեն պառլամենտի տարածք ներխուժումը։ Երկու օր առաջ ԱԺ դարպասներն էին նորից զոդում, երեկ էլ նկատեցինք, որ ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում։ Տեղեկացանք, որ պատի երկարությամբ նաեւ հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում՝ կոնցլագերների նման հոսանք միացվի փշալարերին։

Տեղում աշխատանքն իրականացնողներից մեկը մեզ ասաց` սա փշալար չէ, «ցանկապատի սետկա է»: Հավանաբար, փորձում էր մեղմել փշալարից բխող տպավորությունը։ ԱԺ աշխատակազմից հաստատեցին, որ փշալար են անցկացնում՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Թե ումից եւ ինչ վտանգ են սպասում՝ չմանրամասնեցին»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին