Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Սևքարի տներից մեկում

08 Նոյեմբեր, 2022 21:28
Հրդեհ՝ Սևքարի տներից մեկում

Նոյեմբերի 8-ին, ժամը 15:27-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել՝ 16:05-ին: Երկհարկանի առանձնատան հյուրասենյակում այրվել է գույքը։

 

Լրահոս

Դիտել ավելին