Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը Էլիզա Ռիդին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մանրամասները

08 Նոյեմբեր, 2022 19:15
Աննա Հակոբյանը Էլիզա Ռիդին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մանրամասները

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իսլանդիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսլանդիայի առաջին տիկին Էլիզա Ռիդին:

Վարչապետի տիկինը Իսլանդիայի նախագահական նստավայրում նախ գրություն է թողել հյուրերի համար նախատեսված գրանցամատյանում, ինչից հետո կայացել է տիկինների առանձնազրույցը:

Աննա Հակոբյանը և Էլիզա Ռիդը խոսել են այս օրերին Ռեյկյավիկում անցկացվող՝ «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրովամենամյա համաժողովի, դրա կարևորության մասին, քննարկել են նաև առաջիկայում համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունները։

Վարչապետի տիկինը Էլիզա Ռիդին տեղեկացրել է, որ երկրորդ անգամ է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով համաժողովի շրջանակներում այցելել Իսլանդիա: Մատնանշել է, ֆորումը հանդիսանում է լավ հարթակ համաշխարհային կարևոր հարցերին անդրադառնալու տեսանկյունից:

 

Քննարկվել է նաև առաջին տիկնանց ձևաչափով հանդիպում կազմակերպելու հնարավորությունները, ինչ թույլ կտա նոր լուծումներ փնտրել կանանց, գենդերային հավասարության ու այլ հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են հասարակությունում կանանց դերի բարձրացման անհրաժեշտությանը, իրավունքների պաշտպանությանը ինչպես նաև տարբեր պաշտոններում կանանց ներգրավվածության ընդլայնմանը:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Էլիզա Ռիդին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մանրամասները, դրա առաջ ծառացած մարտահրավերները, կարևորվել է խաղաղության հաստատումը, ինչը տարածաշրջանում կբերի կայունություն և բարեկեցություն:

Աննա Հակոբյանը ներկայացրել է նաև 2018 թվականին Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ժողովրդավարական ձեռքբերումները:

Էլիզա Ռիդը ներկայացրել է իր գործունեությունը, ընդծել, որ հանդիսանում է զբոսաշրջության հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպան ինչպես նաև գործակցում է «Բիզնես Իսլանդիայի» հետ, որը միտված է բարձրացնելու Իսլանդիայի մասին տեղեկացվածությունը:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստանի և Իսլանդիայի միջև գործակցության հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Էլիզա Ռեյդին հրավիրել է Հայաստան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին