Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԽ քարտուղարը Լեհաստանի պետքարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը

08 Նոյեմբեր, 2022 18:21
ՀՀ ԱԽ քարտուղարը Լեհաստանի պետքարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը

Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը:

Զրուցակիցները ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները և պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները:

 

Լրահոս

Դիտել ավելին