Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը

08 Նոյեմբեր, 2022 16:32
Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գ. Գեղանիստ):
 
Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են իրավական ակտերով սահմանված բոլոր սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների նախագծմանը, դրանց կառուցվածքին, դասավորվածությանը ներկայացվող պահանջները,
 չի ապահովվել արտադրամասի պաշտպանությունը կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումից,
արտադրական շինություններում պահվել են սարքավորումների ընթացիկ լվացման ու ախտահանման հետ կապ չունեցող, չօգտագործվող նյութեր և պարագաներ,
սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող ջուրը չի համապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ խմելու ջրին ներկայացվող պահանջներին,
 իսկ աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
 Սանիտարական անձնագիր չի ունեցել նաև արտադրմասի սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը։
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

 

Լրահոս

Դիտել ավելին