Կարևոր իրադարձություններ

Շքամուտքերում պատսպարման վայրի գտնվելու մասին տեղեկատվական թերթիկներ կփակցվեն

08 Նոյեմբեր, 2022 15:20
Շքամուտքերում պատսպարման վայրի գտնվելու մասին տեղեկատվական թերթիկներ կփակցվեն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, որոնց միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու մասին:
 
Խնդիրներ և հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր և համատիրություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին