Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

Պետություն-մասնավոր երկխոսությունը հնարավորություն կտա խնդիրները կարգավորել նախնական փուլում

08 Նոյեմբեր, 2022 13:56
  Պետություն-մասնավոր երկխոսությունը հնարավորություն կտա խնդիրները կարգավորել նախնական փուլում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներին։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ոլորտի կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցությունը։
 
Միության նախագահ Վարդան Ջհանյանը նախարարին մանրամասն ներկայացրել է ոլորտում առկա հարցերը, խնդիրները։
 
Մասնավորապես մատնանշվել է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ առաջացող մարտահրավերները, որոնց հետևանքները լրացուցիչ զգոնություն են հաղորդում ոլորտին։
 
Այս համատեքստում պետություն-մասնավոր երկխոսության ավելի ինտենսիվ համագործակցությունը հնարավորություն կտա հանքարդյունաբերության ոլորտում առաջացող խնդիրները փորձել կարգավորել նախնական փուլում։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել պարբերական և աշխատանքային կարգով քննարկել բարձրացված հարցերը և հնարավոր լուծումները։
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին