Կարևոր իրադարձություններ

Այսուհետ Հարկադիր կատարման ծառայություններն ավելի արագ և բարձր որակով կմատուցվեն

08 Նոյեմբեր, 2022 13:21
Այսուհետ Հարկադիր կատարման ծառայություններն ավելի արագ և բարձր որակով կմատուցվեն

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության ուղղություն հանդիսացող՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և գործարկման նպատակ հետապնդելով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը մինչ այս սպասարկող և արդեն հնացած սերվերային համակարգերը փոխարինվել են գերժամանակակից՝ HP սերվերային համակարգով: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Առաջին անգամ պետական մարմինը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, պետության կարիքների համար ձեռք է բերել սերվերային համակարգ և անհատույց օգտագործման տրամադրել «ԷԿԵՆԳ» ՓԲ ընկերությանը՝ կենտրոնացված սերվերային կառավարում ունենալու նպատակով:
 
Արդյունքում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տրամադրած ծառայություններն այսուհետ կմատուցվեն ավելի բարձր որակով, արագ և արդյունավետ:

 

Լրահոս

Դիտել ավելին