Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը քննարկում կունենան

08 Նոյեմբեր, 2022 13:14
ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը քննարկում կունենան

ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը նոյեմբերի 10-ին տեսակապի ձևաչափով ռազմական համագործակցության հարցեր կքննարկեն։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին