Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում մայրը մեկամյա երեխային նետել է 11-րդ հարկից

08 Նոյեմբեր, 2022 12:45
Մոսկվայում մայրը մեկամյա երեխային նետել է 11-րդ հարկից

Մոսկվայի հարավում 26-ամյա մայրը 11-րդ հարկի բնակարանի պատուհանից դուրս է նետել 2021 թվականին ծնված դստերը, հայտնում է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը։

Աղջկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: 

Life-ի փոխանցմամբ, հիվանդանոց է տեղափոխվել նաև երեխայի 26-ամյա մայրը. ամենայն հավանականությամբ ինքնասպանություն գործելու նպատակով բաց է թողել տան գազը և թունավորվել։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

 

 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին