Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Սոցիալական նոր երաշխիքներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համար

08 Նոյեմբեր, 2022 12:09
Սոցիալական նոր երաշխիքներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համար

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հաշվարկել երկու տոկոս հավելավճար: 

«Առաջարկվում է նաև հետադարձության կանոնով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրություն ապահովել այն ժամանակահատվածի համար, երբ կոմիտեի նախագահը նշանակված է եղել, սակայն օրենքը դեռևս ուժի մեջ չի մտել»,- ասաել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին