Կարևոր իրադարձություններ

Շենքի բակում հայտնաբերվել է PALOMA հյուրանոցային համալիրի նախկին տնօրենի մարմինը

08 Նոյեմբեր, 2022 10:36
Շենքի բակում հայտնաբերվել է PALOMA հյուրանոցային համալիրի նախկին տնօրենի մարմինը

Երեկ՝ նոյեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ով Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Օ․-ն էր, անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Այս տեղեկությունները նախնական են, և ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են։  Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են  մահացածին պատկանող  ավտոմեքենան։  Կայքի տեղեկություններով՝ մահացածը իր շրջապատում մեծ հարգանք էր վայելում, ընտանիքին ու ընկերներին նվիրված անձնավորություն էր, և նա եղել է PALOMA հյուրանոցային համալիրի նախկին տնօրենը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին