Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405
    423

  • RUB

    6,16
    6,66

Կարևոր իրադարձություններ

Արցախի կառավարությունն այս տարի բնակիչների գազը չի սուբսիդավորի. «Հրապարակ»

08 Նոյեմբեր, 2022 08:18
Արցախի կառավարությունն այս տարի բնակիչների գազը չի սուբսիդավորի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի կառավարությունը որոշել է այս տարի հրաժարվել բնակիչների համար գազը սուբսիդավորելուց։ Պատերազմից հետո՝ երկու տարի կառավարությունը ձմռան ամիսներին սուբսիդավորում էր բնական գազի գինը՝ մինչեւ 180 խմ, էլեկտրաէներգիայի գծով՝ մինչեւ 500 կվտ/ժ: Չգազիֆիկացված բնակավայրերի եւ համայնքների համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում էր սահմանել մինչեւ 1500 կվտ/ժ: Երեկ Արցախի ԱԺ եւ կառավարության համատեղ լսումներ են հիրավիրել այդ թեմայով, կառավարության ներկայացուցչին՝ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին հնարավոր չի եղել համոզել։

«Կառավարությունը պատճառաբանում է՝ իբր գումար չկա, բյուջեն խնդիրներ ունի, մինչդեռ մենք հիմնավորում ենք, որ կա՝ բյուջեի 0.5 տոկոսն էլ չի կազմում։ Առանձին սուբսիդավորումներ մենք տեսնում ենք, բայց ընդհանուր բնակչության համար հրաժարվում են՝ պատճառաբանելով, որ եթե սուբսիդավորեն, ապա չգազիֆիկացված համայնքները տարիներով կմնան, չեն կարող գազիֆիկացնել, իսկ մյուս կողմից չեն կարող թողնել էլեկտրաէներգիայի հույսին, որը վերանորոգման կարիք ունի»,- երեկ ասաց ԱՀ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Բնակիչների համար այս «աչքալուսանք»-որոշումը համընկավ Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնամուտով։ Ինքը՝ նորանշանակ պետնախարար Վարդանյանը, երեկ ներկա չի եղել լսումներին»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին