Կարևոր իրադարձություններ

Վեդիում 10 փողոցի կոյուղագիծ է կառուցվում

07 Նոյեմբեր, 2022 23:14
Վեդիում 10 փողոցի կոյուղագիծ է կառուցվում

ՀՀ կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է Վեդի քաղաքային բնակավայրի Անդրանիկավան թաղամասի Սարիբեկ Վարդանյան, Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չաուշ, Նելսոն Ստեփանյան, Սողոմոն Թեհլերյան, Հովհաննես Բաղրամյան, Վարդան Փրվեյան, Արտակ Գալստյան, Ալեքսանդր Գուբուշկինի, Սերժիկ Հակոբյան փողոցների կոյուղագիծը։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 112,4 միլիոն դրամ, որից 40%–ը հատկացնում է համայնքը, 60%–ը՝ Կառավարությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին