Կարևոր իրադարձություններ

73-ամյա կնոջ որդին բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին. կինը մահացել է. ՔԿ

07 Նոյեմբեր, 2022 18:48
 73-ամյա կնոջ որդին բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին. կինը մահացել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ:
Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ էին ստացվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2022թ. նոյեմբերի 3-ին, 73-ամյա կնոջ և որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 73-ամյա կնոջ որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին