Կարևոր իրադարձություններ

Ահ նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

07 Նոյեմբեր, 2022 18:09
Ահ նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է եղել 2023թ. պետական բյուջեի ծախսային մասի կառուցվածքային փոփոխություններին:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Լրահոս

Դիտել ավելին