Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Արցախում տրակտորիստի ուղղությամբ կրակել են ադրբեջանական դիրքից

07 Նոյեմբեր, 2022 17:49
ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Արցախում տրակտորիստի ուղղությամբ կրակել են ադրբեջանական դիրքից

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Ինչպես տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի տեղեկագրից, երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Գերատեսչությունը նշում է, որ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։

«Նոյեմբերի 5-ին, ժամը 12.30-ին ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել տեղի բնակչի վրա, ով գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողային աշխատանքներ էր կատարում Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում։

Գնդակոծության հետևանքով տեխնիկան թեթևակի վնասվել է, տեղի բնակիչը չի տուժել։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում»,- նշվում է տեղեկագրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին