Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401,5
    419,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

38 սպասարկող ընկերություններ ձմռանը կզբաղվեն տարածքների պահպանման, մաքրման, անվտանգ դարձնելու հարցերով. Սանոսյան

07 Նոյեմբեր, 2022 17:26
38 սպասարկող ընկերություններ ձմռանը կզբաղվեն տարածքների պահպանման, մաքրման, անվտանգ դարձնելու հարցերով. Սանոսյան

«Մենք հիմա կարծես մոտեցել ենք 450 կմ ասֆալտապատելու շեմին, այսինքն՝ ևս մի քանի օր աշխատելու արդյունքում մեր նախանշած 500 կիլոմետրը կանցնենք:

Մենք միայն ասֆալտապատմամբ չենք զբաղվել, մոտ 700 կմ-ից ավել ճանապարհի վրա ենք աշխատել ու շարունակում ենք աշխատել: Դրանից 500-ը կասֆալտապատենք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը

Նախարարը հայտնեց, որ հանրապետությունում կան 38 սպասարկող ընկերություններ, որոնք պետք է ձմռանը զբաղվեն տարածքների պահպանման, մաքրման, անվտանգ դարձնելու հարցերով:

«Մասնագետներ ենք ուղարկել նրանց մոտ, ովքեր այցելել են ու տեսել՝ արդյոք այդ ընկերությունները պատրաստ են, թե ոչ, երկու առումով՝ նախ տեխնիկայի պարկն է, երկրորդը՝ աղի, ավազի նախապատրաստական կուտակումները»,-նշեց Սանոսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին