Կարևոր իրադարձություններ

Ալեքսանյանի անվան մարզահամալիրում կարող են անգամ աշխարհի առաջնություններ անցկացվել. Գիլոյան

07 Նոյեմբեր, 2022 16:52
Ալեքսանյանի անվան մարզահամալիրում կարող են անգամ աշխարհի առաջնություններ անցկացվել. Գիլոյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցման ավարտից հետո անգամ որոշ մարզաձևերի գծով կարող են աշխարհի առաջնություններ անցկացվել։ 

«Ալեքսանյանի անվան մարզահամալիրը շատ մեծ է դպրոց կոչվելու համար և 9 մարզաձևեր է ընդգրկում։ Ընդ որում՝ նախագծից հետո ևս մեկ մարզաձև ենք ընդգրկել. խոսքը հրաձգության մասին է։ Բացի այդ, լողավազան ենք ավելացրել նաև։ Մարզահամալիրի կառուցման ժամկետը նախագծով մինչև 2025 թվականն է, սակայն քաղշինը խոստացել է 2024-ին շահագործման հանձնել», - ասաց Գիլոյանը։

Փոխնախարարի խոսքով՝ Արթուր Աբրահամի անվան մարզապալատ է կառուցվելու, որտեղ բռնքցամարտ, ըմբշամարտ, հնարավոր է` նաև սամբո և ձյուդո սովորեցնեն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին