Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405
    423

  • RUB

    6,16
    6,66

Կարևոր իրադարձություններ

Սանոսյանը՝ Քաջարանի թունելի կառուցման աշխատանքների մասին

07 Նոյեմբեր, 2022 16:36
Սանոսյանը՝ Քաջարանի թունելի կառուցման աշխատանքների մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սյունիքի հատվածի կառուցման աշխատանքներին։

«Եկեք այդ ճանապարհը բաժանենք 3 մասի՝ Սիսիանից դեպի Քաջարան, առանձին Քաջարանի թունել և Սիսիանից դեպի Ագարակ: Իրանական կողմի ֆինանսավորման մասին քննարկել ենք միայն Քաջարանի թունելի մասով: Այսինքն՝ մյուս երկու կտորների մասով մենք ունենք գործընկերներ, որոնց հետ այդ քննարկումների փուլն անցել ենք, հստակ են ֆինանսավորման աղբյուրները, երկուսի պարագայում էլ ունենք մրցութային գործընթաց:

Իսկ թունելի մասով ցանկություն ունենք Իրան գնացող գծի նման իրանական գործընկերների հետ աշխատել, եթե հնարավոր է՝ կամ իրանական վարկով իրանական ընկերություն աշխատի, կամ նույնիսկ չի բացառվում, որ այդ բյուջեի միջոցներով կարող ենք մեր և իրանական կողմի համար հարմար տարբերակով տալ իրանական ընկերություններին»,- ասել է Սանոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին