Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ԿԸՀ անդամները Հնդկաստանում միջազգային գագաթնաժողով են մասնակցել

07 Նոյեմբեր, 2022 16:30
Հայաստանի ԿԸՀ անդամները Հնդկաստանում միջազգային գագաթնաժողով են մասնակցել

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր «Ընտրությունների կառավարման մարմինների դերը, շրջանակը և կարողությունը» թեմայով միջազգային գագաթնաժողով։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հրավիրված էին ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանը և Սիլվա Մարկոսյանը։

Գագաթնաժողովի նպատակն էր ընտրությունները կազմակերպող մարմինների միջև փորձի փոխանակում կազմակերպել, հասկանալ հիմնական մարտահրավերներն ու հրավիրյալ երկրների ընտրական մարմինների կարողությունները։

ԿԸՀ անդամները ամփոփելով այցը նշում են՝ գագաթնաժողովին Հայաստանը ներկայացված է եղել որպես պատվավոր հյուր, իսկ մասնակցությունն ինքնին արդյունավետ էր, քանի որ հնարավորություն է ստեղծվել մասնագիտական քննարկում ծավալել ընտրական տարբեր գործիքակազմերի վերաբերյալ, դիտարկել տարբեր երկրների ընտրական նորարարությունները։

Գագաթնաժողովին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Մավրիկիոսի Հանրապետության ընտրական հանձնաժողովների, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), ՄԱԿ-ի, Նեպալի, Կաբո Վերդեի, Ավստրալիայի, Չիլիի, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների, Ֆիլիպինների, ինչպես նաև Միջազգային IDEA կազմակերպության ներկայացուցիչներ, դեսպաններ/գերագույն հանձնակատարներ և այլ անդամներ Կոստա Ռիկայից, Գանայից, Ճամայկայից, Ալբանիայից, Նեպալից, Չեռնոգորիայից, Իսպանիայից և այլ պաշտոնատար անձինք։

Գագաթնաժողովը շարունակական է լինելու, հաջորդիվ կոնֆերանսների խորագրերն են՝ «Տեխնոլոգիաների օգտագործում և ընտրությունների ամբողջականություն» և «Ներառական ընտրություններ և ընտրությունների ամբողջականություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին