Կարևոր իրադարձություններ

Գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր. Սանոսյան

07 Նոյեմբեր, 2022 16:23
Գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր. Սանոսյան

ՀՀ ՏԿԵ նախարարն այսօր անդրադարձավ նաև գազալցակայանների աշխատանքին: Վերջինս նշեց, որ գազալցման կայանները պատշաճ կերպով համապատասխան ստուգումներ չեն իրականացնում, գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր: Նախարարը հայտնեց, որ հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տեսչության մասնագետները 173 կայան են այցելել:

«Մեր մասնագետները 1520 տրանսպորտային միջոց են ստուգել, և 234 արձանագրություն է կազմվել: Այդ օրերի արդյունքում մենք ունենք 80 միլիոն դրամի տուգանք: Տեսչության մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք գործընթացը շարունակել այնքան, մինչև գազալցման կայանները խելքի կգան և կպահանջեն համապատասխան փաստաթղթերը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ գազաբալոնների ստուգման 50-ից ավելի կայան արդեն գործում է: Դրանց մեծ մասը Երևանում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին