Կարևոր իրադարձություններ

Ինքնահրկիզված տղամարդը ավելի քան 2 միլիոն դրամի պարտավորություն ունի. ՀԿԱԾ

07 Նոյեմբեր, 2022 15:20
Ինքնահրկիզված տղամարդը ավելի քան 2 միլիոն դրամի պարտավորություն ունի. ՀԿԱԾ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական կեցավայրի դարպասների դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդու վերաբերյալ։

«Մամուլում տարածվել էր տեղեկություն, որ քաղաքացին ինքնահրկիզում է կատարել, որի պատճառը, ըստ քաղաքացու եղբոր փոխանցած տեղեկության, 10 հազար դրամ տուգանքն է եղել, որի համար քաղաքացու մեքենան Պարեկային ծառայության կողմից նախ տեղափոխվել է իրենց տուգանային հրապարակ, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան տարածք:

Տարածված լուրի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքացի Ազիզ Ու․-ի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում  առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն․ դրամ։

Կատարողական գործողությունները, այդ թվում նաև ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ազիզ Ու․-ն տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին։

Ցավում ենք արձանագրված դեպքի համար և շուտափույթ ապաքինում ենք մաղթում քաղաքացի Ազիզ Ու․-ին»,-ասված է պարզաբանման մեջ։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին