Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել. մարզպետ

07 Նոյեմբեր, 2022 15:11
Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մարզում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությանը։

«Խախտումներ արձանագրվել են, բայց վերջին օրերին ակնհայտ երևում է, որ նվազել են դրանք: Ամեն դեպքում, դիտորդներն իրենց պարեկային գործունեությունն են իրականացնում, ինչը ևս ազդեցությունն է թողել, դա ևս պատճառ է, որ հակառակորդը նվազեցրել է կրակոցները»,- ասել է մարզպետը:

Սարգսյանի խոսքով՝ ԵՄ դիտորդները Գեղարքունիքում ունեն 1 շտաբ, 8 դիտորդ է առաքելություն իրականացնում:

«Նրանք ամեն օր դիտարկում են իրականացնում, ամեն օր նոր բացահայտումներ են անում: Մարզպետարանն իր ունեցած ամբողջ ինֆորմացիան փոխանցել է մեր գործընկերներին, իրենք էլ վստահեցրել են, որ դա որպես զեկույց կներկայացնեն: Դիտորդների շարքում արդեն կան մարդիկ, ովքեր արձանագրել են և վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ:

Քարտեզների ու ներկա պահին ադրբեջանական զորքերի գտնվելու հետ կապված իրենք վստահ են, որ Հայաստանի տարածքներից օկուպացված տարածքներ կան, ու վստահ են, որ դա ադրբեջանական ագրեսիայի արդյունքում է եղել»,- նշել է մարզպետը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին