Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407
    425

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Սոչիի հայտարարությունում շատ կարևոր արձանագրում կա. Ռուբեն Ռուբինյան

07 Նոյեմբեր, 2022 14:52
Սոչիի հայտարարությունում շատ կարևոր արձանագրում կա. Ռուբեն Ռուբինյան

Մեկ շաբաթ առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում վերահաստատվեց Պրահայի քառակողմ հայտարարության այն հատվածը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի պայմանագրի և պրոտոկոլների հիման վրա, ինչը կարևոր փաստ է։

«Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Սա շատ կարևոր է հայկական կողմի համար, որովհետև նաև ֆիքսում է, որ դելիմիտացիան երկու երկրների միջև պետք է տեղի ունենա այս հիմքով», - ընդգծեց Ռուբինյանը՝ հավելելով. - «Հիշում եք, որ Ադրբեջանից մինչ այս հնչում էին որոշակի ապակառուցողական հայտարարություններ ինչ-որ պատմական քարտեզներով, կամ ինչ-որ անհայտ քարտեզներով դելիմիատիացիա անելու մասին, և այս երկու հայտարարություններով՝ Պրահայի և Սոչիի, ֆիքսվում է, որ կա սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև, և դա նախկին խորհրդային հանրապետությունների միջև սահմանն է, և այդ հիմքով պետք է տեղի ունենա դելիմիտացիան»։

 

Լրահոս

Դիտել ավելին