Կարևոր իրադարձություններ

Սուքիասյանը՝ «Սիլ պլազայի» սեփականաշնորհման քրեական գործի մասին

07 Նոյեմբեր, 2022 14:15
Սուքիասյանը՝ «Սիլ պլազայի» սեփականաշնորհման քրեական գործի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Սիլ գրուպ» ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Սիլ պլազա» ընկերության շենքի սեփականաշնորհման գործընթացի հետ կապված քրեական գործին։

«Ես երջանիկ եմ, շատ ուրախ եմ, շատ խելոք են վարվում, որովհետև պետական մարմինները պետք է մինչև վերջ հասկանան ի՞նչ է կատարվել՝ կապ չունի՝ ո՞ր ժամանակ։  Պետական մարմինը պետք է կարողանա վերջնական արդյունքում եթե պետությանը վնաս է հասցվել, օրենքի կետ է խախտվել, օրենքը պաշտպանել»,- ասել է նա՝ հավելելով, որ ժամանակին իրենք ոչ թե շենք են սեփականաշնորհել, այլ՝ պատ:

Սուքիասյանը վստահեցրել է, որ իրենք օրենք չեն խախտել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին