Կարևոր իրադարձություններ

Ջերմուկից անզեն աչքով հնարավոր է տեսնել ՀՀ ներթափանցած ադրբեջանական խմբի. Վայոց ձորի մարզպետ

07 Նոյեմբեր, 2022 14:08
Ջերմուկից անզեն աչքով հնարավոր է տեսնել ՀՀ ներթափանցած ադրբեջանական խմբի. Վայոց ձորի մարզպետ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ջերմուկ քաղաքի վիճակին։

«Ջերմուկի հրետակոծության հետևանքով հազարավոր մարդիկ տեղափոխվել էին այլ վայրեր: Հանգստացող տուրիստներն էլ տեղափոխվել էին ապահով վայրեր և հետո լքել են քաղաքը: Քաղաքի բնակչության 70 տոկոսը ևս դուրս էր եկել քաղաքից: Հիմա քաղաքի կյանքը վերականգնվում է: Բնականաբար, այն ծավալը, որը պետք է լիներ, չունենք: Դպրոցները, մանկապարտեզներն աշխատում են: Ունենք արոտավայրեր, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, եւ այնտեղ այլեւս հնարավոր չէ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել»,- ասել է Գրիգորյանը:

Մարզպետի խոսքով՝ Ջերմուկից տեսանելի վայրում անզեն աչքով հնարավոր է տեսնել Հայաստան ներթափանցած ադրբեջանական խմբի: 

 

Լրահոս

Դիտել ավելին