Կարևոր իրադարձություններ

Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ ցածր է. ՇՄ նախարար

07 Նոյեմբեր, 2022 13:20
Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ ցածր է. ՇՄ նախարար

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ 13 սմ-ով ցածր է։

«Կարող եմ ասել, որ ես ինքս շատ ավելի վատ կանխատեսում ունեի, որովհետև Սևանի մակարդակն արդեն ցածր է, ձմեռը բավականին քիչ տեղումներով էր ընթանում, հասկանալի էր, որ դա ավելի մեծ խնդիրներ կառաջացնի: Հետո գարնանային տեղումներն իրավիճակը փոխեցին, դրական ազդեցին Սևանի վրա»,- նշել է Սիմիդյանը:

Նրա խոսքով՝ այս տարի ոռոգման նպատակով օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետր ջրի բացթողումը չի գերազանցվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին