Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետը խոսել է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինաշխատանքների մասին

07 Նոյեմբեր, 2022 11:53
Քաղաքապետը խոսել է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինաշխատանքների մասին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով մետրոպոլիտենի «Աջափնյակ» նոր կայարանի նախագծման աշխատանքների մասին, հայտնեց, որ դրանք ընթացքի մեջ են: Քաղաքապետը նշեց նաև, որ դժվար թե շինաշխատանքները մեկնարկեն 2023 թվականից:

«Չեմ կարծում՝ 2023 թվականից սկսենք կառուցել: Նախագիծը կլինի, դրանից հետո մրցույթ կհայտարարվի, հետո արդեն պետք է հասկանանք՝ ինչ ֆինանսական միջոցներով է մետրոյի կառուցումը լինելու, միջազգային կազմակերպությունների՞ց ենք վերցնելու, թե՞ սեփական միջոցներով ենք կառուցելու: Կարծում եմ՝ միջազգային կազմակերպությունների միջոցներով կիրականացնենք, էներգախնայողության կոմպոնենտներ կան ծրագրում, կարծում եմ՝ հնարավորություն կլինի դրամաշնորհներ ներգրավել»:

Քաղաքապետը նաև հայտնեց, որ արդեն իսկ բյուջեով նախատեսված է 1.1 միլիարդ դրամ գումար տրամադրել նախագծման աշխատանքների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին