Կարևոր իրադարձություններ

Ռուս մասնագետները գնահատել են հայ հետախույզ կինոլոգիական ջոկատի կարողությունները (լուսանկարներ)

07 Նոյեմբեր, 2022 11:00
Ռուս մասնագետները գնահատել են հայ հետախույզ կինոլոգիական ջոկատի կարողությունները (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատը հանձնել է ստուգարք։

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մասնագետները մեկ ամիս շարունակ մարզել են ջոկատի չորքոտանիներին, նոր գիտելիքներ փոխանցել հրահանգիչներին։

Ստուգարքին հետևել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։

Հետախույզ կինոլոգները կատարել են մի շարք առաջադրանքներ և հաղթահարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։

Ռուս մասնագետները բարձր են գնահատել ջոկատի հմտությունները և իրականացրած աշխատանքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին