Կարևոր իրադարձություններ

Նախարարը հանձնարարել է չվճարել շինարարին կատարված աշխատանքի համար

07 Նոյեմբեր, 2022 10:55
Նախարարը հանձնարարել  է չվճարել շինարարին կատարված աշխատանքի համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում։

Նախարարը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ նախ դիտարկել է Պռոշյան գյուղի սկզբնամասի՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման (աջ գոտի) կմ14+400-կմ18+400 հատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնց 90 տոկոսն արդեն ավարտված են։

Աշխատանքներն իրականացվում են 2022թ․ պետական բյուջեի ծրագրով։

Հաջորդ կանգառը Աշտարակ-Մուղնի հատվածում էր, որտեղ դիտարկվել է Մ-3, Մարգարա-Վաղարշապատ-Աշտարակ-Վանաձոր-Վրաստանի սահման 39+500-41+000 հատվածը։

Այստեղ նախարար Սանոսյանն արձանագրել է մի շարք թերություններ և հանձնարարել չվճարել շինարարին կատարված աշխատանքի համար, քանի դեռ թերությունները վերացված չեն։

Նախարարը դիտարկել է նաև Աշտարակ-Սասունիկ- Շահումյան՝ Մ-3, Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ27+000-կմ35+535 հատվածի միջին նորոգման աշխատանքները։

Աշխատանքներն իրականացվում են 2022թ․ պետական բյուջեի ծրագրով։ Կատարված է աշխատանքի 35 տոկոս։

Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։ Հատկապես շեշտվել է աշխատանքները սահմանված ժամկետներում և բարձր որակով իրականացնելու կարևորությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին