Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը երկարացնում է թռիչքների սահմանափակումները11 օդանավակայաններում

07 Նոյեմբեր, 2022 10:25
Ռուսաստանը երկարացնում է թռիչքների սահմանափակումները11 օդանավակայաններում

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը: Ինչպես փոխանցում  են ռուսական լրատվամիջոցներ, այս մասին հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչը։

Դեռևս ժամանակավորապես սահմանափակված են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններ։

Սա արդեն թռիչքների սահմանափակումների 41 երկարացում է։ Վերջին անգամ ռեժիմը երկարացվել է նոյեմբերի 1-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին