Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405
    423

  • RUB

    6,16
    6,66

Կարևոր իրադարձություններ

Գոշ գյուղի սկզբնամասում ուղևորատար ավտոբուսն արգելափակվել էր փոսում. ԱԻՆ

06 Նոյեմբեր, 2022 21:20
Գոշ գյուղի սկզբնամասում ուղևորատար ավտոբուսն արգելափակվել էր փոսում. ԱԻՆ

Նոյեմբերի 6-ին, ժամը 13։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի սկզբնամասում ուղևորատար ավտոբուսն արգելափակվել է փոսում. ավտոճանապարհը դարձել է անանցանելի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Գոշ-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nuestra» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Թ․ Գ․) դուրս են բերել արգելափակումից․ ճանապարհահատվածի երթևեկությունը վերականգնվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին