Կարևոր իրադարձություններ

Ցանցահենները կոտրել են ԿՀՎ տնօրենի անձնական էլփոստը

20 Հոկտեմբեր, 2015 10:32
Ցանցահենները կոտրել են ԿՀՎ տնօրենի անձնական էլփոստը

Ցանցահենները կոտրել են Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրեննանի անձնական էլեկտրոնային փոստը։ Այս մասին հայտնում է «CNN»–ը։

Ավելի վաղ համացանցում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ինչ–որ դպրոցականիհաջողվել է մուտք գործել «Ամերիկան առցանց»ընկերության սերվերում Բրեննոնի էլփոստ, որտեղից գտել է ԿՀՎ տնօրենի հարցաթերթ–հայտը գաղտնի տեղեկատվությամբ աշխատանքի վերաբերյալ։

«ՏԱՍՍ»–ը փորձել է ճշտել այս տեղեկատվությունը գերատեսչության հետ, սակայն այնտեղից պատասխանել են, որ բոլորը խորհրդակցության են, և որևէ մեկը չի կարող պատասխանել հեռախոսազանգին։

 

Լրահոս

Դիտել ավելին