Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են այ-վրացական համագործակցությանն առնչվող հարցեր

06 Նոյեմբեր, 2022 12:54
Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են այ-վրացական համագործակցությանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող օրակարգային տարբեր հարցեր:

ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին