Կարևոր իրադարձություններ

Տղամարդը վթարից 3 ամիս անց հիվանդանոցում մահացել է

06 Նոյեմբեր, 2022 10:45
Տղամարդը վթարից 3 ամիս անց հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 5-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ, որը մարմնական վնասվածքները ստացել էր վրաերթի հետևանքով:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, պարզվել էր, որ հուլիսի 5-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 35-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա տղամարդուն:

ԼՐԱՑՎԱԾ. Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հուլիսին տեղի ունեցած վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 43-ամյա Հակոբ Եղոյանը մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին